Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Լոռիում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա

Լոռիում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա
07.12.2020 | 12:59

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում։

«Ոչ», - Aysor.am-ի՝ վարչապետի հրաժարականի անհրաժեշտութուն չե՞ք տեսնում հարցին ի պատասխան ասաց Ղուկասյանը։
Ի տարբերություն մի քանի մարզերի, որտեղ համայնքապետերը, ավագանին, պահանջել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Լոռու մարզպետը վստահեցրեց, թե իրենց մարզում նման պահանջ չկա։ «Նման պահանջ համայնքապետերի մակարդակով չկա», - նշեց մարզպետը։

Դիտվել է՝ 2856

Մեկնաբանություններ